Վատ նորություն ունեմ (լավ նորությունը առջևում է):

Աշխատանքով ապահովված լինելու հին, բարի ժամանակներն անցել են: Անցյալում որևէ կազմակերպություն աշխատող էր վարձում, և վերջինս աշխատում էր այնտեղ իր ողջ կարիերայի ընթացքում:

Ի պատասխան դրա՝ կազմակերպությունը լավ աշխատավարձ էր վճարում, հոգ էր տանում աշխատողիվերապատրաստման մասին, ապահովում էր նրա առողջության ապահովագրումը և այլն: Իր կարիերայի ավարտին աշխատողը անցնում էր թոշակի՝ ապահով ֆինանսական փաթեթով:

Կազմակերպությունը լավ հոգ էր տանում իր աշխատողների մասին:

Աշխատանքը մի կյանքի տևողություն ունեցող փոխհարաբերություն էր: Աշխատող մարդիկ դժվար թե մտածեին իրենցաշխատանքը կորցնելու մասին: Նրանք ցմահ ապահովված էին:

Ժամանակները փոխվել են: Դու այլևս չես կարող ակնկալել մեկ կյանքի տևողություն ունեցող աշխատանք: Մեր օրերում գործատուները աշխատող են վարձում՝ ըստ կարիքի, կարճաժամկետ, և դադարեցնում են աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները, հենց որ իրենց եկամուտը նվազում է կամ երբ նրանք այդ ծառայությունների կարիքը այլևս չունեն:

Հիմա՝ լավ նորությունը…

Եկամուտ ապահովելու համար դուք չպետք է մտածեք «աշխատանք գտնելու» և «աշխատավարձ ստանալու» մասին: Փոխարենը, դուք պետք է մտածեք՝ խիստ պահանջված ծառայություններ մատուցելու այն կազմակերպության որից ցանկանում եք եկամուտ ստանալ: Դուք կվճարվեք միայն այդ ծառայությունները մատուցելու դիմաց:

Աշխատի՛ր այնպես, ինչպես կաշխատեիր քո սեփական ձեռնարկությունում:

Այս նոր մոտեցման համատեքստում պատկերացրեք ձեզ՝ որպես մի ձեռներեց, ով առաջարկում է մեկ կամ ավելիծառայություններ, որոնց կարիքը կազմակերպություններն ունեն և կվճարեն դրանց համար: Որպես ծառայությունմատուցող՝ դուք կարող եք ունենալ մի քանի հաճախորդ:

Որպես ձեռներեց՝ դուք ցանկանում եք շահել մրցակցային առավելություն՝ ավելի որակյալ ծառայություն մատուցելով, քան ուրիշները: Դուք նաև մտածում եք ավելի յուրահատուկ և ստեղծագործ ծառայություններ մատուցել, որոնք մատուցվում են այլ փոքրաթիվ ձեռներեցների կողմից:

Դուք պետք է ձեր ծառայությունների համար պահանջարկ ապահովեք:

Սա նման է հագուստ կամ այլ ապրանք վաճառող մի խանութի: Հաջողություն ունենալու համար այդ խանութնառաջարկում է նորաձև ապրանք, որը պահանջարկ ունի և յուրօրինակ է: Այնտեղ հաճախորդներին բարձրորակ ծառայություն են մատուցում, ովքեր դուրս են գալիս խանութից՝ հաճելի զգացողություններով: Մի խոսքով, մարդիկ ուզում են այդ խանութից գնումներ կատարել:

Ձեր գործատուին պատկերացրեք ձեր հաճախորդի դերում:

Մշտական փոփոխությունների և տեխնոլոգիական առաջխաղացման այս ժամանակակից դարում սեփական եկամտիապահովման միակ աղբյուրը պահանջարկ ունեցող բարձրորակ ծառայություններ մատուցելու քո կարողությունն է, որի համար քո հաճախորդները (գործատուները) պատրաստ են վճարել:

Ահա մի քանի գործնական նկատառումներ.

  • Որպես աշխատանք փնտրող՝ մտածեք այնպիսի ծառայություններ մատուցելու մասին, որոնք կօգնենգործատուին հասնել իր առջև դրված նպատակներին: Այնուհետև համոզվեք, որ հասկանում եք գործատուի նպատակները՝ ինքներդ ձեզ ճիշտ կազմակերպությանը համապատասխանեցնելու համար։
  • Որպես աշխատող՝ մտածեք, թե ինչպես կարող եք բարձրացնել ձեր կողմից մատուցվող ծառայություններիորակը և արդյունավետությունը՝ այսպիսով օգնելով ձեր գործատուին ավելացնելու իր եկամուտը և ավելի մոտենալու իր առջև դրված նպատակների իրագործմանը:
  • Որպես ծառայություն մատուցող՝ մտածեք, թե ինչպես կարող եք բազմազանություն մտցնել ձեր կողմից մատուցվող ծառայությունների մեջ: Օրինակ՝ մինչ դուք կարող եք անձնապես հետաքրքրված չլինել սոցիալական մեդիայով, արդյո՞ք ձեր թիրախային շուկան այնքան է տարված դրանով, որ դուք պետք է ավելացնեք ձեր գիտելիքներն ու հմտություններն այդ ոլորտում, որպեսզի նվաճեք ձեր լսարանն այնպես, որ այն արձագանքի։

Ընկերություններն ու կազմակերպությունները ունեն նպատակներ: Եթե կարող եք ուսումնասիրել, որոնք են դրանք և օգնեք դրանց հասնելու իրենց նպատակներին, դուք աշխատանքով ապահովված կլինեք ողջ կյանքի ընթացքում: