Մասնագիտությունը՝ դիվանագետ, անձնային զարգացման քոուչ (certified life coach)
Կրթությունը՝ Երևանի Պետական համալսարան, միջազգային հարաբերությունների մագիստրոս
Ներկա պաշտոնը և աշխատավայրը՝ Սոցիալական ծրագրերի բաժնի ղեկավար, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղ
Եղել է «Ապրի՛ր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնի սեմինարների կազմակերպիչ, խորհրդատվություններ իրականացնող: Մասնակցել է կենտրոնի կայքի բովանդակային մշակմանը, մի շարք հոդվածների հեղինակ է և թարգմանիչ: Կենտրոնի ծրագրերի շրջանակներում վիդեո հարցազրույցներ է վարում իրենց ոլորտում հայտնի անձանց հետ: