Հայաստանի սիրելի’ կանայք,

Այսօր մարտի 8-ն է՝ Կանանց Միջազգային Օրը: Աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի կանայք, պատվի են արժանանում գովեստի գեղեցիկ խոսքերով և ծաղիկներով: Ամուսինները, եղբայրները, որդիներն ու դուստրերը իրենց մայրերին պատվի արժանացնելու տարբեր միջոցներ են փնտրում: Հայաստանում, ինչպես այլ երկրներում, մարտի 8-ը ոչ աշխատանքային օր է: Այսպիսով, մենք բոլորս վայելում են այս հատուկ օրը:

Մենք մեր կյանքում անշուշտ կարող ենք և պետք է պատվենք կանանց: ԱՀԱԸ Հայաստանում շատ կանայք են աշխատում: Իրականում մեր աշխատողների մեծամասնությունը կանայք են: Ես խորապես գնահատում եմ նրանց ներդրումը այն բոլոր ծառայություններում, որ մենք մատուցում ենք երեխաներին և այլ խոցելի խմբերին: Կանայք ունեն հմտություններ, որ շատ քիչ տղամարդկանց է հասու: Նրանց սերը երեխաների և գթասրտությունը կարիքավորների նկատմամբ ամենաուշագրավն է: Ես տեսնում եմ, որ կանայք աշխատասեր են և նվիրված են իրենց կոչմանը: Կանայք դրսևորում են այս որակներն արդեն իրենց կյանքի վաղ շրջանում: Երիտասարդ աղջիկները շատ հասուն են, պատասխանատու, հուսալի և աշխատասեր: Ես ցանկանում եմ անձամբ շնորհակալություն հայտնել բոլոր այն կանանց, ովքեր աշխատում են ԱՀԱԸ-ում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում:

Ես նաև ուզում եմ մարտահրավեր նետել մեր տղամարդկանց: Շատ հրաշալի է մարտի 8-ին ծաղիկներ նվիրել և գեղեցիկ խոսքեր ասել կանանց: Մինչդեռ ես սա շատ քիչ եմ համարում: Մենք պետք է մեր սերն և հիացմունքը արտահայտենք նրանց նկատմամբ ամբողջ տարվա ընթացքում:

Ավելին, մենք պետք է սիրենք և հարգենք կանանց՝ ոչ միայն խոսքերով և ծաղիկներով, այլ գործերով, որոնք իրացնում են նրանց ողջ ներուժը և այնպես են անում, որ կանայք իրենց գնահատված զգան:
Եկեք չմոռանանք այն փաստը, որ կանայք մեծացնում և կրթում են մեր երեխաներին:

Մարդկության մեծագույն շահն է, եթե մենք կրթում, վերապատրաստում, քաջալերում, աջակցում, առաջ ենք տանում, բարձրացնում, ուժեղացնում և ղեկավար պաշտոնների ենք արժանացնում կանանց՝ օգտագործելու իրենց տաղանդը և առաջնորդելու կարողությունները՝ մարդկության բարեփոխման համար: Արդյունքում մենք բոլորս ենք բարեփոխվում:

Harout Nercessian

Հարութ Ներսեսսյան
ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ

linkedin-512

Թարգմանեց՝ Քրիստինա Սիմոնյանը